Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում

Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում

Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով, գրադարանի ողջ աշխատակազմը` տնօրեն Աննա Շիրինյանի ղեկավարությամբ անկոտրում կամք ու մեծ նվիրվածություն է ցուցաբերել, չդադարելով իրականացնել առաջատարի, նորարարի և ուսուցանողի իր դերը հանրապետության բժշկական գրադարանային համալիրում: Նվիրյալների փոքրաթիվ անձնակազմը պայքարելով է հաղթահարել ժամանակների դժվարություններն ու գոյատևման ճանապարհի խոչընդոտները` պահպանելով գրադարանի մշտապես բարձր վարկանիշը:

 

Վերջերս կայացած բժշկագիտական կառույցների ներկայացուցիչների հավաքը նվիրված էր գրադարանի կոլեկտիվի ջանքերով ստեղծված և արդեն գործող«Էլեկտրոնային բժշկական գրադարան» ծրագրի շնորհանդեսին, որտեղ իրենց շնորհակալական և գովեստի խոսքերով հանդես եկան գիտության կոմիտեի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներ, գրադարանային ու լրատվական ցանցի աշխատողներ, ընթերցողներ:

 

Այս նոր համակարգի շնորհիվ կընդլայնվի գրադարանի և ընթերցողների միջև կապը, կարագանան, կմեծանան բժշկագիտական աղբյուրներից օգտվելու հնարավորությունները: Էլեկտրոնային գրադարանի նպատակն է ստեղծել շուրջօրյա և մշտապես գործող, բժշկագիտության վերջին նորույթներով պարբերաբար համալրվող բարձրորակ տեղեկատվության աղբյուր ինչպես բուժաշխատողների, այնպես էլ ուսանողների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների համար: Այն տրամադրում է նաև հանրամատչելի տեղեկատվություն հանրությանը, հիվանդներին և նրանց հարազատներին:

 

«Էլեկտրոնային բժշկական գրադարանը» ներկայացված է գիտաբժշկական գրադարանի կայքում` www.medlib.am, որտեղ կարելի է գտնել էլեկտրոնային տարաբնույթ շտեմարաններ, գրքեր և ամսագրեր, բժշկական ատլասներ, կլինիկական փորձարկումների վերաբերյալ ուղեցույցներ, բժշկական տերմինների հայերեն-անգլերեն ու անգլերեն-հայերեն բառարան և այլ տեղեկատվություն գրադարանի գործունեության ու ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև դիտել տեսանյութեր:

 

Կայքում ներկայացված է էլեկտրոնային գրադարան բաժինը, որը պարբերաբար համալրվում է «Springer Link» հրատարակության էլեկտրոնային բժշկական գրքերով: Ներկայացված տեսաուղեցույցները օգնում են օգտվողին գրադարանի գրացուցակից գտնելու համապատասխան գրականությունը:

 

Էլեկտրոնային բժշկական գրադարանը` որպես հավաստի տեղեկատվական աղբյուր, կնպաստի բուժաշխատողների մասնագիտական շարունակական զարգացմանը, գիտելիքների մակարդակի բարձրացմանը, կլինիկական որոշումների կայացմանը, ինչպես նաև բուժօգնության որակի բարելավմանը:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Ռոստոմ, սիրտն ի տարբերություն մեր մյուս օրգանների ունի խիստ արտահայտված առանձնահատկություններ: Դրանցից մեկը հենց սրտի ավտոմատիզմն է: Սինուսային հանգույցը այն գլխավոր ռիթմավարն է, որտեղ առաջանում են սրտի բնականոն կծկումներն ապահովող էլեկտրական ազդակները: Այս հանգամանքից ելնելով էլ ասում ենք, որ սրտի ռիթմը սինուսային է: Ժամանակակից տվյալներով նորմայում մեկ րոպեյում սրտի կծկումների քանակությունը տատանվում է 55-85 զարկի միջակայքում: Ռիթմի խանգարման առանձին դեպքերում կարող է խանգարվել սիրնուսային հանգույցում առաջացող ազդակների քանակությունն ու հաճախականությունը, որին ի պատասխան կտրուկ փոխվում է սրտի ռիթմը` հաճախանում կամ դանդաղում է: Ձեր հարցում նշվում է սինուսային հաճախասրտության հաճախակի էպիզոդներ: Դա նշանակում է սինուսային հանգույցում հաճախակի և պարբերաբար առաջանում են չկանոնավորված էլեկտրական ազդակներ, որոնք հանգեցնում են մեկ րոպեյում սրտի կծկումների հաճախականության ավելացման:  Սա էլ հենց սինուսային առիթմիայի դրսևորվող տարատեսակներից մեկն է: Իսկ հիմա խոսենք վերփորոքային ռիթմավարի միգրացիայի մասին: Ռիթմավարը երբեմն կարող է տեղափոխվել սրտի հաղորդչական համակարգի տարբեր մասեր: Արդյունքում կարող է սրտի նախասրտերում նկատվել էլեկտրական ազդակների առաջացման երևույթներ: Այս դեպքում սրտի կծումները կարող են պայմանավորվել նախասրտերի տարբեր հատվածներից եկեղ հաջորդական ազդակներով, որն էլ բերում է նախասրտերով և նախասիրտ-փորոքային հանգույցով դրդման հաղորդման բնույթի փոփոխման: Ինչ վերաբերում է վերբերում է եզակի վերփորոքային էքստրասիստոլաներին: Առհասառակ էքստրասիստոլաները համարվում են սրտի տարբեր բաժինների վաղարժամ կծկումներ: Վերփորոքային կամ այլ կերպ ասած նախասրտային էքստրասիստոլաները բավականին տարածված են, և հայտնաբերվում են ԷՍԳ հետազոտությամբ միայն: Նախասրտային էքստրասիստոլաներն առաջանում են սրտի հաղորդչական համակարգի երկրորդ կարգի ռիթմավարի`  նախասիրտ-փորոքային հանգույցում ծագած արտահերթ ազդակների հաշվին: Թե նախասրտային, և թե փորոքային էստրասիստոլաները, որպես կանոն հաճախ հայտնաբերվում են գործնականում առողջ մարդկանց` գրեթե բոլոր տարիքային խմբերի մոտ: Նախասրտային էստրասիստոլաների առաջացումը պացիենտների գերակշռող մասը գրեթե չի էլ զգում, հատկապես, երբ դրանք եզակի բնույթ են կրում: Պատճառները տարբեր են` ալկոհոլի, նիկոտինի, կոֆեինի չարաշահումները, տենդային հիվանդությունները ինչպես նաև վահանագեղձի գերֆունկցիան:  

Ռոստոմ

19.06.2014

Ներեցեք,ես կցանկանաի իմանալ,թե ինչ է նշանակում՝սինուսային ռիթմը պահպանված է:Սինուսային հաճախասրտության հաչախակի էպիզոդներ : Սինուսային առիթմիայի էպիզոդներ:Վերփորոքային ռիթմավարի միգրացիա:Եզակի վերփորոքային էքստրասիստոլաներ:Նախորոք շնորհակալ եմ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ